Բնութագիր

Լայնք՝   մեկ շինության առավելագույն լայնքը կազմում է 13 մ:

               Լայնքը կարելի է մեծացնել, եթե կողք-կողքի տեղադրենք մոդուլներ:

 

Բացվածք՝   համակրգի առավելագույն բացվածքը 6 մ է:

 

Քամու երաշխիքը մինչև 32,5 մ /վ է, (Բոֆորտի սանդղակով 11 բալ): Շինությունը կրում է 15 սմ հաստության ձյան շերտ: Լրացուցիչ ուղղորդիչների ավելացման դեպքում ծանրությունը մեծանում է, որը կարող է պահել շինությունը:

Այս համակարգի օգնությամբ կարելի է կառուցել ձմեռային այգի, ինչի համար պետք է փակել կողքերից բացվող, ծալվող կամ անշարժ ապակեպատման համակարգերով։

 

Շինության բոլոր մետաղական մասերը կարելի է ներկել RAL կատալոգի գույներով: 

 

Պերգոլան շարժվում է Somfy (Ֆրանսիա) ֆիրմայի հեռակառավարման վահանակի միջոցով: